1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

5,6 մագնիտուդով հուժկու երկրաշարժ Է տեղի ունեցել Տոկիոյի շրջանում

5,6 մագնիտուդով հուժկու երկրաշարժ Է տեղի ունեցել Տոկիոյի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 25-ին 5,6 մագնիտուդով հուժկու երկրաշարժ Է տեղի ունեցել Տոկիոյի շրջանում: Իշխանությունները սկզբում նախազգուշացրել են ցունամիի վտանգի մասին, բայց այնուհետեւ հանել են այդ հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Սայտամայի պրեֆեկտուրայում՝ Տոկիոյից հյուսիս ընկած շրջանում, տարերքի օջախը եղել Է 50 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է Ճապոնիայի օդերեւութաբանության գործակալությունը:   

Ստորգետնյա ցնցումների հետեւանքով Տոկիոյում շենքերն ուժեղ ցնցվել են: Երկրաշարժից հետո անվտանգության նպատակով ժամանակավորապես դադարեցվել Է երթեւեկությունը Տոկիոյի մետորոյում, սակայն այժմ գետնուղու աշխատանքն ամբողջ ծավալով վերականգնված Է:

Ճապոնիայում ատոմային ճյուղի օբյեկտները երկրաշարժի հետեւանքով չեն տուժել: Այս տեղեկությունը հայտնել Է երկրի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը:    

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի վարչակազմին կից ստեղծվել Է արտակարգ շտաբ: Առայժմ այնտեղ տուժածների եւ վնասի մասին տեղեկություներ չեն ստացվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]