1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանուհին ամուսնացել է միասեռականի հետ

Ադրբեջանուհին ամուսնացել է միասեռականի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տեսուչ Քյամալ Էյնուլլաեւի դուստրը` Էլնարա Էյնուլլաեւան ամուսնացել է ամերիկացի սենատորի կին խորհրդականի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում: 28-ամյա Էլնարա Էյնուլլաեւայի եւ 32-ամյա Ռոզալի Հյուզ Ֆացիոյի ամուսնական արարողության ժամանակ որպես վկա հանդես է եկել Մասաչուսեթսից սենատոր Մայքլ Ջ.Բարրետը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ հարսանիքն արաժանացել է բազմաթիվ ամերիկացի լրագրողների ուշադրությանը, եւ մասնավորապես, այդ մասին գրել է հեղինակավոր The New York Times թերթը:

Ռոզալի Ֆացիոյի հայրը` Իոսիֆ Ֆացիոն Քեմբրիջի համալսարանի վարչություններից մեկի փոխնախագահն է: Էլնարա Էյնուլլաեւան աշխատում է Trinity Partners ընկերությունում:

 

Լուսանկարը` haqqin.az


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]