Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնացի հնագետները համատեղ պեղումներ կիրականացնեն Հայաստանի տարածքում

Ճապոնացի հնագետները համատեղ պեղումներ կիրականացնեն Հայաստանի 
տարածքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնացի մասնագետներն այս տարի ցանկություն են հայտնել առաջին անգամ հայ մասնագետների հետ համատեղ պեղումներ իրականացնել Հայաստանի սահմաններում: Պեղումներն իրականացվելու են Արարատյան դաշտի և Արագածի նախալեռնային շրջաններում արձանագրված մի շարք օբյեկտների ուսումնասիրության նպատակով, որոնք, ըստ երևույթին, կարող են տվյալներ տալ քարե դարի (մասնավորապես՝ նոր քարե դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ) ժամանակների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ում խոսքովˋ նոր օբյեկտներն արձանագրված չեն եղել որպես հուշարձաններ և ներառված չեն հանրապետության հուշարձանների ցանկերում: «Ցանկանում ենք դաշտային հետազոտական աշխատանքներ կատարել և հասկանալˋ իսկապես մեր նախնական դիտարկումները արդարացվո՞ւմ են, արդյոք դրանք իսկապես հուշարձաննե՞ր են և ի՞նչ բնույթի հուշարձաններ»,- նշեց Ավետիսյանը:

Հայ-ճապոնական համատեղ ծրագիրն իրականացվում է Կանազավայի համալսարանի մասնագետների հետ:

2015 թվականի համար Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նախատեսել է ներկայացնել 28 հայտ այս տարի հանրապետության տարբեր մարզերում տարբեր ժամանակների 28 հուշարձանների պեղման և ուսումնասիրման աշխատանքներ կատարելու համար: Պեղումներ են նախատեսել նաև Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնըˋ մոտ 10 հայտ և Շիրակի երկրագիտական թանգարանն ու Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հետազոտությունների կենտրոնըˋ մոտ 2-3 հայտ: Ինչպես տեղեկացրեց Պավել Ավետիսյանը,  ներկայացված հայտերի բացարձակ մեծամասնությունը շարունակական ուսումնասիրությունների ծրագրով նախատեսված հայտեր կլինեն: Այսինքն՝ կվերաբերեն նախկինում կատարված աշխատանքներինˋ  հայոց մայրաքաղաքների, տարբեր ժամանակներով թվագրվող բազային հուշարձանների ուսումնասիրությունններին  կամ համատեղ ծրագրերով տասնյակ տարիներ իրականցվող ծարգրերին:

2014 թվականին եղել են հնագիտական հուշարձանների տարածքում աշխատանքներ կատարելու համար ներկայացված 66 հայտ, որոնց զգալի մասը վերաբերում են փրկարարական և կանխարգելիչ պեղումներին: Հայաստանում մեծ քանակությամբ հուշարձաններ են պեղվում նաև աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ համատեղ մշակված ծրագրերով: Տարեկան իրականացվում է առնվազն 12-16 նման ծրագիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]