Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սասունիկ համայնքը նոր մանկապարեզ ունի

Սասունիկ համայնքը նոր մանկապարեզ ունի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո Արագածոտնի  մարզի Սասունիկ համայնքի բնակիչները վերջապես ունեն մանկապարտեզ: Մանկապարտեզը, որ կօգնի համայնքի մոտ 4000 բնակիչներին կազմակերպել իրենց աշխատանքը և երեխաներին թողնել ապահով ձեռքերում, կառուցվել է «Հայաստան» համայկական հիմնադրամի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մանկապարտեզի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն կարևոր են պետության ավելի լավ ապագայի համար, այլև հանդիսանում են լավ օրինակ: «Եթե ԼՂՀ-ում իրականացվելիք ծրագերը համաֆինանսավորվում են համայնքների կողից, Հայաստանում նման օրինակները շատ քիչ են: Այս առոմով Սասունիկ համայնքի օրինակը պետք է վարակիչ դառնա մյուսների համար, քանի որ համայնքը իր ներդրումն է ունեցել մանկապարտեզի կառուցման գործում: Հույս ունեմ, որ 10 տարի անց մանկապարտեզի շենքը փոքր կլինի Սասունիկի երեխաների համար»,-ասաց Վարդանյանը:

Ծրագիրն իրականցվել է հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի աջակցությամբ: Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին շեշտեց, որ փորձել են թեթևացնել համայնքի ծնողների գործը և համայնքի փոքրիկների համար ապահովվել հետաքրքրական և ինտելեկտուալ մանկություն:

Մանկապարտեզի շինանարություն աշխատանքներն սկսվել են 2013 թվական նոյեմբերին: Նոր, երկհարկանի շենքը կարող է ընդունել նախադպրոցական հասակի 110 սանի: Առաջին և երկրորդ հարկերում գտնվում են խմբային և ննջարանային սենյակները, սանհանգույցները և հանդերձարանները: Մանկապարտեզն ունի խոհանոց, լվացքատուն, մարմնամարզության, համակարգչային ուսուցման և խաղերի դահլիճներ: Ծրագրի շրջանակում բարեկարգվել է շրջակա տարածքը, մանկապարտեզի կառուցման արժեքը կազմել 148 միլիոն դրամ, որից 40 միլիոնը տրամադրել է համայնքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]