Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կենտրոնական բանկը արդյունաբերության և գյուղատնտեսության աճ է կանխատեսում

Կենտրոնական բանկը արդյունաբերության և գյուղատնտեսության աճ է 
կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկը արդյունաբերության ճյուղի 2015 թ. կանխատեսումները վերանայել է փոքր-ինչ աճի ուղղությամբ` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումններով և դրա արդյունքում սննդի վերամշակման աճով: Արդյունքում` ԿԲ-ն 2015 թվականին արդյունաբերության ճյուղում կանխատեսում է ավելացված արժեքի 1.5-2.5 տոկոս աճ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կենտրոնական բանկի Գնաճի հաշվետվության մեջ նշվում է, որ 2015 թվականին Թեղուտի հանքավայրի շահագործումը և արտահանման նոր շուկաների բացահայտումը էապես կնպաստեն սպասվող չափավոր աճին: Առաջիկա 3 ամիսներին արդյունաբերության աճը կարագանա և կկայունանա 3.5-4.5 տոկոսի միջակայքում, որին հիմնականում կնպաստեն մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումը և Կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության իրականացման պարագայում արտահանման հնարավորությունների ընդլայնումը:

Գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները նախորդ կանխատեսումների համեմատ ճշգրտվել են աճի ուղղությամբ` հիմնականում պայմանավորված ինչպես առաջին եռամսյակի փաստացի դրական զարգացումներով, այնպես էլ բարենպաստ եղանակային պայմաններով: Արդյունքում` ճյուղի ավելացված արժեքի իրական աճը 2015 թվականին ակնկալվում է 6.5-7.5 տոկոս:

Կանխատեսվող հորիզոնում գյուղատնտեսության աճը կկայունանա 5-6 տոկոսի միջակայքում: Ընդ որում` միջնաժամկետում աճի համեմատաբար բարձր տեմպերի պահպանումը պայմանավորված կլինի վերջին տարիներին Կառավարության կողմից գյուղատնտեսության զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների հետևողական իրականացման արդյունքում ջերմոցային տնտեսությունների ընդլայնմամբ, ցանքատարածությունների, բերքատվության և անասնագլխաքանակի աճով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]