Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԲ-ն կանխատեսում է 12-ամսյա գնաճի նպատակային ցուցանիշ և 2.1-2.5 տոկոս տնտեսական աճ

ԿԲ-ն կանխատեսում է 12-ամսյա գնաճի նպատակային ցուցանիշ և 2.1-2.5 տոկոս 
տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումներով,  2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշի  4 + 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում` կայունանալով 2016 թ. նպատակային ցուցանիշի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կենտրոնական բանկը հրապարակել է 2-րդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը, որի համաձայն`2015 թ. համար կանխատեսվում է տնտեսական աճի` նախորդ կանխատեսման համեմատ բարձր մակարդակ, որը պայմանավորված է առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ուղղությամբ տեղի ունեցած դրական զարգացումներով: Տնտեսական աճի տեմպերը 2016 թ. կպահպանվեն նույն մակարդակին, որից հետո կարագանան` աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Գլխավոր դրամատան գնահատականներով`2015 թ. առաջին եռամսյակում ներքին պահանջարկը կանխատեսվածի  համեմատ փոքր-ինչ ավելացել է` ի հաշիվ մասնավոր սպառման ավելի քիչ նվազման, այն դեպքում, երբ ներդրումային ակտիվությունը համահունչ է եղել ակնկալվող ցածր մակարդակին` հիմնականում պայմանավորված շինարարության ոլորտի թույլ ակտիվությամբ և ձեռնարկություններին տրամադրված վարկավորման ծավալների աճի տեմպերի դանդաղեցմամբ:

Արդյունքում գնահատվում է, որ 2015 թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մասնավոր սպառմանն ուղղված ծախսերը կնվազեն 1.3 տոկոսով, իսկ մասնավոր ներդրումները` 7.4 տոկոսով: Համախառն պահանջարկի վրա նշված գործոնների բացասական ազդեցությունը որոշ չափով մեղմվել է, իսկ առաջարկի տեսանկյունից արձանագրված տնտեսական փոքր-ինչ բարձր ակտիվությունը պայմանավորվել է գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների` ակնկալվածից բարձր աճով և շինարարության ճյուղի ավելի քիչ նվազմամբ:  Նշվածի լույսի ներքո 2015 թ. առաջին եռամսյակի տնտեսական աճը գնահատվում է 2.1-2.5 տոկոս միջակայքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]