Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեմակալ առաջնորդի ձեռամբ սուրբ պատարագ մատուցվեց Լուսաղբյուր համայնքում

Թեմակալ առաջնորդի ձեռամբ սուրբ պատարագ մատուցվեց Լուսաղբյուր համայնքում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեմակալ առաջնորդի ձեռամբ մայիսի 24-ին սուրբ պատարագ մատուցվեց Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր համայնքում: Գյուղը հիմնադրվել է 1826-1829թթ-ին Արևմտյան Հայաստանի Մուշ և Բասեն  գավառներից տեղահանված գաղթականների կողմից: Հիմնադրման առաջին տարիներին համայնքը  եկեղեցի ունեցել է, որի մասին վկայում են գյուղի տարածքում պահպանված եկեղեցու քարերը՝ այն արձանագրությամբ, որ եկեղեցին կառուցվել է 1830 թվականին, սակայն, ինչպես վկայում են գյուղի տարեցները, եկեղեցին, որը երկրաշարժերի հետևանքով խալխլվեր էր, խորհրդային տարիներին հիմնովին ավերվում է,այդ է պատճառը, որ գյուղն այսօր չունի եկեղեցի, փոխարենը գյուղում կան բազմաթիվ մատուռներ, որտեղ գյուղացիները մոմ են վառում ու աղոթում: Առաքելական եկեղեցու տոներն ու ծեսերը պահպանելու նպատակով, վերջին տարիներին, դրանք կազմակերպվում  ու անցկացվում են գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճում: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց գյուղի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը, հնարավորինս փորձելով համայնքի բնակիչներին մասնակիցը դարձնել եկեղեցական տոներին ու ծեսերին,  օգտագործվում է դպրոցի տարածքը: 

Համայնքում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցված պատարագը նվիրված էր Հոգեգալստյան տոնին:Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Այն կոչվում է նաև Պենտեկոստե, որը հունարեն բառ է և նշանակում է հիսուներորդ: Սկզբնական շրջանում տոնակատարման ընթացքը 3 օր էր ու կոչվում էր նաև Տոն Երրորդության: Սակայն Ներսես Շնորհալի հայրապետի (12-րդ դար) կարգադրությամբ Հոգեգալուստը յոթօրյա տոն եղավ՝ յոթնյակն էլ պահք հռչակելով:

«Այսօր եկեղեցու հաստատման ու եկեղեցու տարածման այս հրաշալի  Հոգեգալտյան տոնին, եկել ենք ձեզ փոխանցելու եկեղեցու պատգամները: Անդրադառնալով ձեր գյուղի անվանը Լուսաղբյուր ՝լույսի աղբյուր կոչվող համայնքին անհրաժեշտ է պարկեշտ քրիստոնեական կենցաղավարություն: Թեմակալ առաջնորդական այցով համայնքում եմ եղել 9 տարի առաջ, բայց այս ընթացքում, ցավոք, գյուղում ոչ մի բան չի փոխվել, խոսքը նախ և առաջ վերաբերում է եկեղեցուն: Գյուղն այս ընթացքում ոչ մի քայլ չի արել եկեղեցի ունենալու համար, եկեղեցու կառուցման նախաձեռնություն չի իրականացվել, ոչ մի շարժ չի արվել: Այստեղ ենք հիշեցնելու եւ շեշտելու համար եկեղեցու անհրաժեշտության մասին: Գյուղն առանց եկեղեցի չպետք է լինի»,-իր առաջնորդական խոսքով լուսաղբյուրցիներին  դիեմեց սրբազանը՝ կոչ անելով մտածել, ոչ միայն  եկեղեցու կառույցի, այլ նաև հոգևոր եկեղեցու՝ պատվիարններով ապրելումասին:

Ի դեպ, գյուղում եկեղեցի կառուցելու նպատակով համայնքի կողմից արդեն հատկացվել է տարածք: Այս մասին «Արմենպրես»-ին   փաստեց համայնքի ղեկավար Սամսոն  Բարսեղյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]