Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող ծրագրերին

«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից եւ աշխատակիցներից կազմված պատվիրակությունն իր հայաստանյան այցելությունների շրջանակներում մայիսի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու Հիմնադրամի ընթացիկ ծրագրերին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հիմնադրամից, պատվիրակությունն այցելել է Խաչարձան գյուղ, որտեղ Հիմնադրամն իր արգենտինահայ բարերարներ Արտո եւ Հիլդա Կալչիյանների հովանավորությամբ վերակառուցում է համայնքի դպրոցը: Շնորհիվ գազամատակարարման եւ նորակառույց ջեռուցման համակարգի` կրթօջախում ուսումնական գործընթացը հարմարավետ պայմաններում կանցկացվի ողջ տարի: 

Բարենորոգ դպրոցը` ամբողջովին կահավորված, սեպտեմբերին իր դռները կբացի գյուղի դպրոցականների առջեւ: UMCOR բարեգործական կազմակերպությունն էլ պտղատու ծառերով այգի է հիմնել դպրոցի հարակից տարածքում, ինչպես նաեւ անասուններ ու մեղվափեթակներ է նվիրում գյուղի 28 կարիքավոր ընտանիքներին: 

Պատվիրակությունն այցելել է նաեւ Լուսաձոր համայնք` ծանոթանալու Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ հիմնված գյուղատնտեսական ֆերմայի գործունեությանը: Ֆրանսահայերի միջոցներով Տավուշի մարզում վերջին տարիներին գյուղատնտեսության զարգացման մի շարք ծրագրեր են իրականացվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]