Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաշատում անցկացվեց առողջապահական «Բաց դռների օր»

Արտաշատում անցկացվեց առողջապահական «Բաց դռների օր»

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի պոլիկլինիկայում մայիսի 23-ին «Բաց դռների օր» էր: Հանրապետության առաջատար մասնագետները՝ մանկաբարձ-գինեկոլոգ, գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, ընդհանուր վիրաբույժ, սրտաբան, ռեւմատոլոգ, նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, քաղաքացիների ընդունելությունը սկսելով առավոտյան ժամը 11:00-ին, մինչև ժամը 18:00-ն ընդունել է ընդհանուր առմամբ 250 այցելու: Հատկապես մեծ էր սիրտանոթային եւ էնդոկրին հիվանդությամբ տաղապողների թիվը:

Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանն ասաց, որ մինչ այս էլ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անմիջական մասնակցությամբ Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ տարածաշրջաններում, ինչպես նաեւ գյուղական համայնքներում մշտապես կազմակեպվել են «բաց դռների օրեր»: «Դա եւս մի կարեւորագույն քայլ է՝ հորդորելու բնակիչներին, որպեսզի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Վաղ հայտնաբերել հիվանդությունը` նշանակում է կիսով չափ բուժել այն»,-ասաց նա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չէր դադարում նաեւ նյարդաբանին եւ մանկաբարձ-գինեկոլոգին դիմող քաղաքացիների հոսքը: Հիվանդների զգալի մասը ենթարկվեց ուլտրաձայնային հետազոտման, իսկ վիրահատության կարիք ունեցող հիվանդներին առաջարկվեց վիրահատվել Երեւանի տարբեր հիվանդանոցներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]