Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն հաղթեց Բունդեսլիգայի վերջին տուրում. Մխիթարյանը գոլի հեղինակ

«Բորուսիա»-ն հաղթեց Բունդեսլիգայի վերջին տուրում. Մխիթարյանը գոլի 
հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի 2014/15 մրցաշրջանի վերջին խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով Բրեմենի «Վերդեր»-ին հաղթեց խոշոր հաշվով` 3-2: Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ:

Վերջին տուրում «Բորուսիա»-ն խաղում էր սեփական հարկի տակ և այս հանդիպումը վերջինն  հանդիպումն էր «Սիգնալ Իդունա Պարկ» արենայում Յուրգեն Կլոպի և Սեբաստիան Կելի համար: Դորտմունդցիներին հաջողվեց բացել խաղի հաշիվը մեկնարկից 15 րոպե անց: Գոլի հեղինակ դարձավ Շինջի Կագավան: 2 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: 26-րդ րոպեին «Վերդեր»-ի ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերություն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը խաղի առաջին կեսի ավարտից րոպեներ առաջ հաշիվը դարձրեց 3-1:  Երկրորդ կեսում առավելությունն ակնհայտ կերպով դորտմունդցիների կողմն էր: «Վերդեր»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երկրորդ գնդակը, սակայն հանդիպման վերջնամասում: Սելաազի գոլի չօգնեց «Վերդեր»-ին խուսափել պարտությունից: 

Վերջին տուրից հետո «Բորուսիա»-ն իր հավաքած 46 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը հորիզոնականը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]