Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համահայկական խաղերին Հայաստան կգան հայ մարզիկներ 180 քաղաքներից

Համահայկական խաղերին Հայաստան կգան հայ մարզիկներ 180 քաղաքներից

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերին իրենց մասնակցությունը կբերեն 175-180 քաղաքների 5 հազար հայ մարզիկներ: Այս տարվա միջոցառումը եզակիներից է մասնակիցների նման թվով և աշխարհագրությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց Բյուրականում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողության ժամանակ: Նա կամավոր երիտասարդներին կոչ արեց իրենց փորձով աջակից լինել նաև 1999 թվականից չորս տարին մեկ Հայաստանում անցկացվող Համահայկական խաղերի ժամանակ: «Ընդհանրապես մարզական միջոցառումների ժամանակ շատ ընդունված ու հարգված է կամավորական աշխատանքը և ամենաշնորհակալ աշխատանքն է դա: Քանի որ մարդիկ, անկախ մասնագիտությունից, զբաղվունքից, ժամանակի շատ կամ քիչ լինելուց, իրենց օրվա մի մասը տրամադրում են այդ աշխատանքներին: Հաշվի առնելով, որ այս անգամ մենք աննախադեպ թվով հյուրերի ենք սպասում սփյուռքից, իսկ այդ հյուրերից 90-95  տոկոսն առանջին անգամ է լինելու Հայաստանում, մենք նախատեսում ենք հինգ հարյուր կամ գուցե ավելի կամավորականների ընդգրկել այդ խաղերում»,-ասաց Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ կամավորները պետք է աշխատեն հայ-իրանական, հայ-վրացական սահմանային անցակետերում, «Զվարթնոց» օդանավակայանում, Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Ստեփանակերտում: «Շուրջ երկու հարյուր կամավորականներ մասնակցելու են ՀՀՀամահայկական խաղերի բացման արարողությանը և հաշվի առնելով ձեր մեծ փորձը, հուսով ենք կմիանաք մեր թիմին ու կաշխատեք մեզ հետ»,-ասաց Իշխան Զաքարյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին կամավորական աշխատանք է կատարել 451 երիտասարդ ՀՀ տարբեր բուհերից:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներովՀամահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինիֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ,սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]