Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

100-րդ տարելիցի միջոցառումների կամավորներից 5-ն ամռանը կուղևորվեն Արևմտյան Հայաստան

100-րդ տարելիցի միջոցառումների կամավորներից 5-ն ամռանը կուղևորվեն Արևմտյան 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցություն ցուցաբերած կամավորներից 5-ը հնարավորություն կունենան այցելել Արևմտյան Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը Բյուրականում կամավորներին շնորհակալագրեր հանձնելու արարողության ժամանակ: «Ինչպես գիտեք, Արմեն Աշոտյանի գլխավորած թիմով մենք մասնակցում ենք «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղին: Սկզբում մասնակցում էինք որպես կառավարության թիմ ու խաղում էինք առանց մրցույթի, բայց այս սեզոնից սկսած` սկսեցինք խաղալ մրցութային կարգով: Որպես մրցանակ` մեր թիմը շահեց ուղեգրեր դեպի Արևմտյան Հայաստան այս ամռան համար: Այդ ուղեգրերից մեկը խոսք ենք տվել տալ «Պատմիր քո պատմությունը» նախագծի ամենահետաքրքիր ու բովանդակային պատմության հեղինակին, իսկ հինգ ուղեգրերը մեր թիմի անունից դնում եմ ձեր խաղարկմանը»,-հայտնեց Վիգեն Սարգսյանը:  Նրա խոսքով` կանցկացվի վիճակահանություն ու 451 կամավորներից հինգն այս ամռանը կկարողանան ուղևորվել Արևմտյան Հայասանի ամենահիշարժան վայրերը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 21-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ` որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Ապրիլի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումըԱպրիլի 22-23-ին Երևանում հանդիպեցին 600 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից` մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարով հանդես եկավ աշխարհահռչակ System of a down ռոք խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակությունները, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]