Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թալին-Գյումրի ճանապարհը կվերակառուցվի ու կվերածվի ավտոմայրուղու

Թալին-Գյումրի ճանապարհը կվերակառուցվի ու կվերածվի ավտոմայրուղու

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհուրդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: 3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել «Թալին-Լանջիկ 18.7 կմ ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների» ձեռքբերման մրցույթը: Երկու գոտի և մեկ երթևեկելի ուղի ունեցող Թալին-Գյումրի Մ1 ճանապարհը կբարելավվի և կլայնացվի` վերակառուցվելով այն չորս գոտիով և երկու երթևեկելի ուղիով ավտոմայրուղու: Հավանություն է տրվել Թալին -Գյումրի Մ1 ճանապարհի 71+500 կմ-ից մինչև 117+670 կմ (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներ) 46.17 կմ ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման առաջարկին:

Քննարկվել և հաստատվել են նաև Մ2 Երևան-Արտաշատ և Մ1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, Մ2 Երևան-Արտաշատ և Մ1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական  աշխատանքների տեխնիկական հսկողության շրջանակը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինական ծրագրի իրականացման ընթացքին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինական աշխատանքների որակյալ իրականացումը՝ սահմանված ժամկետներում, և հանձնարարել պատկան գերատեսչություններին՝ աշխատանքների ընթացքը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]