Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՎՕԿ նախագահը հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի խաղերին համարում է հաղթանակ քաղաքականության նկատմամբ

ԵՎՕԿ նախագահը հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի խաղերին համարում 
է հաղթանակ քաղաքականության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի առաջին Եվրոպական խաղերին համարում է սպորտի հաղթանակը քաղաքականության նկատամամբ: «Շատերն այս ամենի մեջ բացասական տարր են փնտրում, բայց ես հակառակը` դրականը: Մենք մեծ գործ կատարեցինք, քանի որ Հայաստանը իր համաձայնությունը տվեց մասնակցելու Եվրոպական խաղերին, իսկ Ադրբեջանն էլ ողջունում է նրանց: Այս ամենը վառ ապացույցն է նրան, որ սպորտը կարող է հաղթել քաղաքականությանը: Այս խաղերի մասնակցությունը մեծ հաղթանակ է հայկական սպորտի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիկեի խոսքերն է մեջբերում «Ասպարեզը»:

Եվրոպական առաջին խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ` Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Ձյուդոյում` 3 մարզիկներ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտտում 4 մարզիկ` Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ`  Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ):

Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]