Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները քայլարշավ են իրականացրել Ստամբուլում

 «Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները քայլարշավ են իրականացրել 
Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստան տված «Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները Թուրքիայում բողոքի երթ են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, «Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները մայիսի 22-ի երեկոյան Ստամբուլի Պեյօղլու Թունել թաղամասում հավաքվել են և քայլարշավով հասել մինչև Գալաթասարայի հրապարակ` ամբողջությամբ փակելով այն:

Արշավի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ հարյուրավոր մարդիկ են մասնակցել զորակցության ցույցին: Հավաքի և երթի կազմակերպիչները ելույթներ են ունեցել և կոչ արել ճամբարը անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայերին:

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցը վերջնական ավերումից փրկելու համար պայքարը շարունակվում է: Օրեր առաջ շենքի վերջնական կործանման դեմ պայքարող հարթակներից մեկը` «Նոր Զարթոնքը», հայտարարություն էր տարածել` նշելով, որ Թուզլայի հայկական որբանոցն անտեր չէ: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]