1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ժոզեֆ Դոլին

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է  Ժոզեֆ Դոլին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի և Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի հետ: Ինչպես «Արմենպրես»-ի կուսկացության մամուլի ծառայությունից, մայիսի 21-22-ը Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև գագաթաժողովին մասնակցող ԵԺԿ անդամ գործընկեր կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

ՕԵԿ նախագահը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երեկոյան պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ՕԵԿ նախագահը հանդես է եկել ելույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]