Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հստակեցվել են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի կիրարակման եղանակները

Հստակեցվել են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 
կիրարակման եղանակները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են այսօր եղել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումների իրականացման խնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Սեյրան Օհանյանին են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի մոտեցումները ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ:

Մայիսի 22-ին կայացած քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱԴ պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]