Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի գրքերի միջազգային սրահ

Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի գրքերի միջազգային սրահ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի գրքերի միջազգային սրահ: Արդեն տասներորդ անգամ անցկացվող ցուցահանդես-վաճառքն ամեն տարի իր շուրջն է հավաքում ոչ միայն գրողների, գրատպությամբ ու գրքերի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների, այլև ընթերցասեր հասարակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի տպագրության կոմիտեի նախագահ Սերգեյ Սերեզլեևի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված գրականությանը:

Նշվել է, որ ցուցահանդես-վաճառքն այս տարի նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին և Ռուսաստանում գրականության տարվան: Այնուհետև Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան, ծանոթացել տեղում կազմակերպվող ուսումնական գործընթացին: Երևանի քաղաքապետին ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետին ներկայացնելով կրթօջախի գործունեությունը` պատասխանատուները նշել են, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող վարժարանն իր կարևոր դերն ունի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակման գործում: Վարժարանում առկա մասնագիտացված դասարաններն ու լաբորատորիաները հնարավորություն են տալիս էլ ավելի խոր ուսումնասիրել ճշգրիտ գիտությունների այս երկու ճյուղերը:

Վարժարան կատարած այցի ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը տեղեկացրել է Երևանի քաղաքապետին, որ կրթօջախում ուսանող հարյուրավոր պատանիների շարքում է նաև հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծոռնուհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]