Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զորակոչի նախապատրաստական աշխատանքները Սեյրան Օհանյանի ուշադրության կենտրոնում են

Զորակոչի նախապատրաստական աշխատանքները Սեյրան Օհանյանի 
ուշադրության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունն ամփոփել է նախորդ զորակոչի արդյունքները, քննարկել 2015թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, առաջնագծի հագեցվածության, սահմանային ծառայությանն առնչվող խնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 22-ին ՊՆ վարչական համալիրում անկացվել է խորհրդակցություն ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի և կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ:

Նախարարի ուշադրության կենտրոնում են եղել առաջիկայում ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժության, «Միություն 2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային ռազմամարզական հավաքի և ՌԴ-ում կայանալիք տանկային բիաթլոնի աշխարհի թիմային առաջնության կազմակերպչական խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցերը, 2015թ.-ին իրականացված գնումներն ու ոլորտի խնդիրները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, 2016-2020թթ. Զարգացման պլանի շրջանակում կատարվող աշխատանքները:

Քննարկված հարցերի վերաբերյալ հակիրճ զեկույցներ են ներկայացրել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև հանրակրթական հաստատություններում այսօր` մայիսի 22-ին տեղի ունեցած վերջին զանգի արարողություններին բարձրաստիճան սպայակազմի և կցագրված զորամասերի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությանը:

Այս կապակցությամբ Սեյրան Օհանյանը նշել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պաշտպանության նախարարության որդեգրած քաղաքականության մասն է կազմում ու հետայսու ևս առավել ակտիվորեն շարունակվելու են բանակ-դպրոց-ԲՈՒՀ-հասարակություն կապերի ամրապնդմանը միտված` զինված ուժերի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տարաբնույթ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Օրակարգային առանցքային հարցերից մեկն էլ մայիսի 28-ին` Հանրապետության օրվա կապակցությամբ Երևանում, մարզերում, զորամասերում և դպրոցներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպման ու անցկացման նախապատրաստական հարցերն են եղել:

Սեյրան Օհանյանը հանձնարարել է անել առավելագույնը` այդ օրերին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակիցների և առհասարակ զինված ուժերի ամբողջ հրամկազմի ներգրավմամբ կայանալիք հանդիսավոր միջոցառումները պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այս առումով ՀՀ պաշտպանության նախարարը ցուցում է տվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման խնդիրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]