Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Գյումրիի մարզական քոլեջի շրջանավարտներին

Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Գյումրիի մարզական քոլեջի 
շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերջին զանգի արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ղազարյանը շնորհավորել է շրջանավարտներին և մարզիչ-մանկավարժներին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ:

«Հերթական սերունդն է նոր կյանք ճանապարհում Գյումրու քոլեջը, որի ղեկավարությունը, մանկավարժները, չխնայելով ուժ և եռանդ, իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում այս կրթարանի սաներին: Ես նրանց մաղթում եմ երազանքների իրականացում և, իհարկե, մարզական հաջողություններ»,- ասել է նախարարը:

Ելույթ է ունեցել նաև քոլեջի տնօրեն Հակոբ Փանոսյանը` հպարտությամբ խոսելով այս տարվա շրջանավարտների մարզական հաջողությունների մասին, ովքեր արժանացել են բազմաթիվ մրցանակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]