Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակի մարզպետը շնորհավորել է մարզի շրջանավարտներին

Շիրակի մարզպետը շնորհավորել է մարզի շրջանավարտներին

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի շրջանավարտներին «Վերջին զանգ»-ի առթիվ շնորհավորելու նպատակով մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Ձորակապ համայնքի, Մարալիկի թիվ 1 եւ  թիվ 2 միջնակարգ դպրոցներ եւ  Ախուրյանի «Նիկոլ Աղբալյանի անվան» վարժարան: Մարզպետը մասնակցեց այս դպրոցներում կազմակեպված «Վերջին դաս» միջոցառումներին: Շնորհավորելով, ինչպես այս, այնպես էլ մարզի մյուս դպրոցների  շրջանավարտներին, մարզպետը կոչ արեց բարձր պահել ինչպես հարազատ կրթօջախի, այնպես էլ հայրենի երկրի պատիվը: «Տարին հատկանշական է եւ պարտավորեցնող, քանզի առավել կարեւորվում է ազգային արժանապատվության գիտակցումը: Լինելով գիտելիքահեն հասարակության զարգացման ու առաջընթացի մերօրյա մարտիկները՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին դուք թեւակոխում եք կյանքի նոր փուլ, նոր աշխարհ, որտեղ մեծ պատասխանատվություն եւ առաքելություն եք կրելու ձեր ուսերին:  Բարձր պահեք ինչպես ձեր հարազատ կրթօջախի, այնպես էլ հայրենքի պատիվը»,- նշեց մարզպետը՝ շրջանավարտներին մաղթելով առողջություն, հաջողություն խելամիտ նախաձեռնություններում եւ իղձերի իրականացում: Շիրակի մարզն  այս տարի ունի 2 հազար 282 շրջանավարտ, նրանցից  1012-ը՝ Գյումրիում:  2015 թվականին մարզում ավագ դպրոցն ավարտում է  1110 աշակերտ:  

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am