Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եմենի կառավարությունը և շիաները կմասնակցեն Ժնևի խորհրդակցություններին

Եմենի կառավարությունը և շիաները կմասնակցեն Ժնևի խորհրդակցություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի կառավարությունը և շիա ապստամբները` հոուսիները, հավաստիացրել են Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմադին, որ կմասնակցեն Ժնևում մայիսի 18-ին կայանալիք խորհրդակցություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հակը: Դեռ հայտնի չէ, արդյոք խորհրդակցություններին կհրավիրվեն այլ պետություների ներկայացուցիչներ, թե ոչ: Միայն հայտնի է, որ սկզբնական բանակցությունները կընթանան եմենցիների և ՄԱԿ-ի միջև:

Արաբական աղբյուրների տեղեկացմամբ՝ Եմենի բանակը ռմբակոծում է սաուդա-եմենական սահմանի մոտ գտնվող Զահրան շրջանի սահմանապահների նստավայրը: Նախօերին եմենյան ուժերը 30 հրթիռ էին արձակել այդ ուղղությամբ: Դրան զուգահեռ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքը մայիսի 22-ին շարունակում է ռմբակոծել մայրաքաղաք Սանայում հոուսիների դիրքերը:

Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ.-ի հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից: Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո ռազմական գործողությունների մյուս փուլը կոչվել է «Հույսի վերականգնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]