Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում բացվել է ծովի վրա առաջին օդանավակայանը

Թուրքիայում բացվել է ծովի վրա      առաջին օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիսարեւելյան Օրդու եւ Գիրեսուն քաղաքների միջեւ Սեւ ծովում բացվել է առաջին օդանավակայանը, որը կառուցվել է արհեստականորեն ստեղծված կղզում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, օդանավակայանն այսօր ընդունել է Ստամբուլից ժամանած առաջին 136 ուղեւորին:

Օդանավակայանի բացմանը մասնակցել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը: Օդանավակայանի շինարարության համար մոտ 133 մլն դոլար է ծախսվել: Դրա կառուցումը սկսվել է 2011 թվականի հուլիսից: Սեւ ծովում 1,8 մլն քառ. մ արհեստական կղզի ստեղծելու վրա մոտ 35 մլն տոննա քար է օգտագործվել: Ենթադրվում է, որ օդանավակայանը կնպաստի Օրդու եւ Գիրեսուն նահանգների տնտեսության, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

Նախատեսվում է, որ մոտ ժամանակում Սեւ ծովի վրա եւս մեկ օդանավակայան կկառուցվի Ռիզե եւ Արտվին նահանգների միջեւ ընկած տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]