Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տոկիոյում անցկացվել է Հայկական մշակույթին նվիրված միջոցառում

Տոկիոյում անցկացվել է Հայկական մշակույթին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ցուցադրվել են միջազգային հեղինակավոր պարբերականների առաջին էջերը, ուր ներկայացված է Հայոց ցեղասպանությունը: Միջոցառման շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է նաև «Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր» ճապոներեն գրքի շնորհանդեսին:

Գրքի հեղինակն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակակիր, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: Պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]