Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գործունեությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

ՆԱՏՕ-ի գործունեությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը անկախ կազմակերպություն է, որում իշխում են ժողովրդավարության սկզբունքները, այդ թվում` ազատորեն տարբեր տեսակետներ արտահայտնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպիսին էր ՆԱՏՕ-ի պաշտոնյաների արձագանքը այն դիտարկմանը, որ Բրյուսելում մայիսի 15-18-ն անցկացված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հիմնականում անդրադարձ է կատարվել հակամարտության կարգավորմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում: «Ստացվում է, որ ՆԱՏՕ-ի օրակարգում կա Ռուսաստանը ծնկի բերելու խնդիրը» հարցին ի պատասխան` Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկը հայտնեց. «ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ոգին, ինչպես աշխարհի ցանկացած ժողովրդավար խորհրդարանի քննարկումների ոգին,  կայանում է նրանում, որ տեղի է ունենում կարծիքների ազատ փոխանակում: Դուք կարող եք լսել ելույթներ, որոնց հետ անմիջապես կհամաձայնեք, երբեմն էլ կլսեք դիտարկումներր, որոնք չեք ընդունի ու անմիջապես չեք համաձայնի: Այս պարագայում խորհրդարանն իր գործառույթը կատարել է, քանի որ արձագանքել ու արտացոլել է այն բոլոր տեսակետները, որոնք կան ու կարող են հնչեցվել տարբեր գործընթացների, ու, մասնավորապես, աշխարհում անվտանգության ոլորտի զարգացումների վերաբերյալ»:

Հարցի առնչությամբ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահուն էլ ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՆԱՏՕ-ի մաս չի կազմում, այն առանձին, անկախ կազմակերպություն է: «Թույլ տվեք չհամաձայնել Ձեր այն հարցադրմանը, որ ՆԱՏՕ-ն իր գործունեությունն ուղղել է Ռուսաստանը ծնկի բերելուն: Կարևոր է մտապահել, որ ՆԱՏՕ-ի համագործակցությունը գործընկեր պետությունների հետ բխում է ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների շահերից, հիմնված է ինքնիշխան պետությունների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության սկզբունքի վրա: Այսինքն` ուղղված է նրան, որ ՆԱՏՕ-ին գործընկեր լինել ցանկացող ինքնիշխան պետություններին օգնի բարելավել իրանց անվտանգության մակարդակը, ինչպես նաև դաշինքի անվտանգության մակարդակը:

Այս գործընկերությունները չեն դիտարկվում Ռուսաստանի շահերի ոսպնյակով, սրանք հիմնված են ինքնիշխան պետությունների շահերի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու նրանց ցանկության վրա»,- շեշտեց Ուիլյամ Լահուն:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]