Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունը պատասխանել է աղանդավորների հովանավորելու մասին ասեկոսեներին

Սփյուռքի նախարարությունը պատասխանել է աղանդավորների հովանավորելու 
մասին ասեկոսեներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայ Ավետարանական եկեղեցին աղանդավորական կազմակերպություն չի համարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե նախարարությունն աղանդավորական կազմակերպության՝ «ավետարանչական» եկեղեցուն է հովանավորում:

«Ավետարանչական եկեղեցի չկա: Կա Հայ Ավետարանական եկեղեցի և Ավետարանչական ընկերակցություն: Հայ Ավետարանական եկեղեցին 160 տարի առաջ է ստեղծվել: Այն աղանդ չէ, և  գրեթե բոլոր երկրներում մասնաճյուղեր ունի, և 1992 թվականից Հայաստանում գրանցված կազմակերպություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունն աշխատում է Սփյուռքի բոլոր 30 հազար կազմակերպությունների հետ: «Հայ Ավետարանական եկեղեցին քրիստոնեկան ուղղություն է, մենք աղանդի հետ չենք աշխատել: Ես որսիչ սարք չեմ կարող դնել և ճշտել՝ մարդը, որ ներս մտավ, ինչպիսին է: Եթե դուռը փակեմ, կգրեք՝ ի՞նչ բյուրոկրատիզմ է»,- բացատրեց Հրանուշ Հակոբյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]