1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցներն սատարում են ԼՂ հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբին

Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցներն սատարում են ԼՂ հիմնախնդրով 
զբաղվող Մինսկի խմբին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է հռչակագրի եզրափակիչ տեքստում: «Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժաշետությունը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության և հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցումը կարևոր են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության տեսանկյունից: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ կողմից արված ներդրումը հետագայում կայունության տարածման և վստահության կառուցման գործում, ինչպես նաև ընդգծում են այս ոլորտում ԵՄ հետագա ավելի լայն ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասվում է հռչակագրի տեքստում` ընդգծալով, որ գագաթնաժողովի մասնակիցները կողմնակից են նախագահական մակարդակով 2009 թվականից ի վեր արված հայտարարություններին:

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մեկնարկել էր մայիսի 21-ի երեկոյան աշխատանքային ընթրիքով: Ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակից երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին դիմավորել և ողջունել էր Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը:

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում են ԵՄ-ի 28 երկրների ղեկավարները եւ գործընկերության ծրագրի մասնակից վեց պետությունների ներկայացուցիչները: Միջոցառումը նախագահում է  Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ԵՄ-ի ինստիտուտներից կլինեն նաեւ, մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը եւ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալսթրյոմը:

Գործընկեր վեց երկրների թվում Հայաստանը ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինան՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովան՝ հանրապետության ղեկավար Նիկոլայ Տիմոֆտին: Բելառուսը կներկայացնի հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Ադրբեջանը՝ նախագահական վարչակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Փորձագիտական շրջանակները նշում են, որ գագաթնոժողովում, հնարավոր է, ազդարարվի ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]