Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալաշկերտի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ալաշկերտի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաների թունավորման դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երեխաների հոսպիտալացվելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բուժօգնության դիմած երեխաներն  Արմավիրի մարզի  Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաներ են։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի՝  2013թ. օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին»  հրամանի պահանջների կոպիտ խախտումներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]