Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի քաղաքները կհամագործակցեն լեհական Լյուբլինի հետ

Հայաստանի քաղաքները կհամագործակցեն լեհական Լյուբլինի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մայիսի 21-ին այցելել է Լեհաստանի Լյուբլին քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետի տեղակալ Արթուր Շիմչիկի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լյուբլինի և Հայաստանի քաղաքների հետ բարեկամության հաստատման հեռանկարները, ինչի կապակցությամբ Լյուբլինի քաղաքապետը նախապես դիմել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությանը:

Կարևորելով ապակենտրոնացված մակարդակում հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ դեսպան Ղազարյանը հայտնել է, որ ուրախությամբ են ընդունել Լյուբլինի քաղաքապետի նախաձեռնությունը և հայաստանյան գործընկերների հետ քննարկումներից հետո կներկայացվի կոնկրետ առաջարկություն: Համապատասխան ներուժի առկայությունը հաշվի առնելով՝ զրուցակիցները կարևորել են նաև տնտեսական և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լյուբլինի քաղաքային իշխանություններին` 2015թ. մարտին Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախմբի` Լյուբլինում կայացած համերգը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Հանդիպմանը մասնակցող քաղաքապետարանի մշակույթի ոլորտի պատասխանատուները դեսպան Ղազարյանին են ներկայացրռլ 2015թ. հուլիսի 8-ից 12-ը Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության հետ համատեղ կազմակերպվելիք հայկական մշակութային օրերի նախաձեռնությունը և դրա շրջանակներում նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Դեսպան Ղազարյանը հայտնել է, որ Լեհաստանում ՀՀ դեսպանությունն արդեն իսկ տվել է իր համաձայնությունն այդ միջոցառումները դեսպանության հովանու ներքո անցկացնելու գաղափարին և հաստատել իր մասնակցությունը ողջ ծրագրին:

Պաշտոնական հանդիպումից հետո դեսպան Ղազարյանը Լյուբլինի քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է քաղաքի մի շարք թանգարաններ և ցուցասրահներ՝ ծանոթանալու համար Լյուբլին պատմությանն ու տարածաշրջանի առանձնահատկություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]