Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լևոն Ջուլֆալակյանն ունի Բաքվի խաղերում անարդար մրցավարության մտավախություն

Լևոն Ջուլֆալակյանն ունի Բաքվի խաղերում անարդար մրցավարության 
մտավախություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մտավախություն ունի, որ Բաքվի Եվրոպական խաղերին հայ մարզիկները անարդար մրցավարության զոհ կդառնան:

«Ես չեմ կարող ասել, թե ինչ կկատարվի Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ: Հուսանք, որ ամեն ինչ արդար կլինի, և, որ ամենակարևորն է՝ պայքարը կլինի ազնիվ և արդար: Դեռևս 2007 թվականի Ադրբեջանում նման մոտեցում չցուցաբերեցին մեր նկատմամբ: Նրանք ամեն ինչ արեցին խանգարելու համար: Հուսանք՝ այս տարի այլ կերպ կլինի, քանի որ շատ խոստումներ են տալիս: Մեր տղաները շատ լավ նախապատրաստված եմ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Ջուլֆալակյանի խոսքով`  ըմբիշներին ազատ ընտրության հնարավություւն է տրվել և իրենք են որոշել մասնակցել այդ խաղերին: «Նրանք, ովքեր հրաժարվել են, հրաժարվել են հստակ պատճառաբանություններով, իսկ նրանք, ովքեր գնալու են Բաքու, գնալու են իրենց ցանկությամբ»,- եզրափակեց նա:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ` Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ), ձյուդոյում` 3 մարզիկներ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ, հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտտում ՝4 մարզիկ` Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Ազատ ոճային 6 ըմբիշներն են Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ):

Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am