Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռիգայի գագաթնաժողովում համաձայնեցվել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման շրջանակը

Ռիգայի գագաթնաժողովում համաձայնեցվել է Հայաստան-ԵՄ 
հարաբերությունների զարգացման շրջանակը

ՌԻԳԱ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական միությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման շրջանակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության (ԱլԳ) գագաթնաժողովին ամփոփիչ ելույթում այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «Արևելյան գործընկերությունը հիմնված է բոլոր վեց գործընկեր-պետությունների միջև եղած փոխշահավետության հանձնառության, ինչպես նաև` ազատ կամքի, ինքնիշխանության և անկախության վրա: Այսօր մենք բոլորս վերահաստատեցինք մեր համընդհանուր շահագրգռությունը` շարունակելու զարգացնել սերտ և տարբերակված հարաբերություններ  գործըներներից յուրաքանչյուրի հետ»,- ասաց Եվրոպական խորհրդի նախագահը:

Դոնալդ Տուսկն առանձնացրեց Ռիգայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները, որոնք են. Եվորպական միությունը հավատարիմ է Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի հետ շարունակական, հետևողական և ամուր համագործակցությունը զարգացնելու իր հանձնառությանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման համար կարևոր է ամուր և ավելի թափանցիկ, կոռուպցիայից զերծ ինստիտուտների ձևավորումը, որոնք ավելի կհզորացնեն ԱլԳ երկները:

Տուսկը նաև հիշատակեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց է գրանցվել մարդկանց ազատ տեղաշարժման ոլորտում, իսկ հետագա տարիների համար գերակայություն են լինելու համագործակցության խթանումն էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am