Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռիգայում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության 3-րդ Գործարար համաժողովը

Ռիգայում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության 3-րդ Գործարար համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում մայիսի 21-ին կայացել է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 3-րդ Գործարար համաժողովը` «Cooperation across Borders: Eastern Partnership and Beyond» խորագրով: Համաժողովն անց է կացվել Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության և ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  գործարար համաժողովին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական հանձնաժողովի կառույցների, միջազգային ֆինանսական և տնտեսական կառույցների պատվիրակությունները, ինչպես նաև մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Համաժողովին ողջույնի և բացման խոսքով հանդես է եկել Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշը: Քննարկվել են ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ադրբեջան) և Եվրոպական Միության միջև առևտրատնտեսական համագործակցության խթանման հեռանկարները, առավել ամուր տնտեսական և ներդրումային կապերի զարգացման հարցերը: Առանցքային քննարկման թեմաներից են եղել ներդրումների խթանումը, գործարար միջավայրի, թվային տնտեսության զարգացումը, տարածաշրջանային առևտրատնտեսական ինտեգրումը, ֆինանսական գործիքների հասանելիությունը և այլն:

Համաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ հետագա երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հնարավոր ձևաչափերն ու մոտեցումները: Անդրադարձ է կատարվել գործարար միջավայրի զարգացմանն առնչվող տրանսպորտի, լոգիստիկ ենթակառուցվածքների և էներգետիկ ռեսուրսների ոլորտային հարցերին, ինչպես նաև գործարար համագործակցության խթանմանն ուղղված քայլերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]