Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նախարարությունը տարբեր միջոցներ է կիրառում սփյուռքում հայոց լեզվի պահպանման համար

Նախարարությունը տարբեր միջոցներ է կիրառում սփյուռքում հայոց լեզվի 
պահպանման համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սփյուռքի ամենամեծ մարտահրավերը մայրենի լեզվի իմացության պակասի հարցն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2014թ. մայիսից մինչև 2015թ. մայիսը իրականացված աշխատանքները, նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Եթե սկզբնական շրջանում մեր դպրոցները, տատերն ու պապերն ավելի նախանձախնդիր էին լեզուն սովորեցնելու հարցում, ապա այժմ այն հետին պլան է մղվում, երիտասարդների մեջ պակասում է հայերեն խոսելու կարողությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունն օգնում է հատկապես ԱՊՀ երկրների տարածաշրջաններում մաշտոցյան կենտրոններ բացել, որպեսզի լեզվի խնդիրները որոշ չափով լուծվեն: «Ուսուցիչներին վերապատրաստման ենք հրավիրում Հայաստան: Հիսուն հազար կտոր դասագրքից ավելի ենք մատակարարել տարբեր դպրոցների»,- հայտնեց նա:

Նախարարն արդյունավետ է համարում նաև հեռուստադպրոցի կազմակերպումը, որն իրականացվում է հայերեն-անգլերեն տարբերակով՝ արբանյակային կապով: «Այն ավելի լայն, մասսայական խնդիր է լուծել: Բայց կարծում ենք, որ հայերեն պետք է սովորել Հայաստանում: Դրա համար մենք պետական համալսարանի բազայի վրա բացել ենք ամառային դպրոց, տարեկան շուրջ 100 հոգի արևմտահայերեն և արևելահայերեն են սովորում: Այս տարի ամառային դպրոցը կանցկացվի հուլիսի 2-ից օգոստոսի 1-ը: Կրթական աշխատանքներին նաև սփյուռքի դասախոսներն են մասնակցելու»,- նշեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]