Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր

Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նոր թափ է հաղորդել ԵՄ-ի և կառույցի գործընկեր երկրներ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև խորացված և ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերություններին: Սա ամրագրվել է նաեւ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գագաթնաժողովի արդյունքների ամփոփման ասուլիսում ասել է Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման:

«Ռիգայի գագաթնաժողովը պետք է որակել որպես շատ կարևոր իրադարձություն Լատվիայի և Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա: Գագաթնաժողովում այսօրվա քննարկումները կորոշեն առաջիկա տարիներին Արևելյան գործընկերության զարգացման ուղղությունները»,- նշել է Ստրայուման` ընդգծելով, որ այդպիսով ստանձնում են Արևելյան գործընկերության տարածաշրջանում կայունության, անվտանգության, բարեկեցության և ժողովրդավարության բարելավման գործը: Լատվիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը վերահաստատում է այն համոզմունքը, որ երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունները կամուրջներ են, որոնք կառուցում են ինչպես ԵՄ, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրները:

«Մենք ուշադություն ենք դարձնում ցանկացած երկրում տիրող իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ հարաբերությունները զարգանում են: Մենք ամեն քայլով ամրապնդում և բարելավում ենք մեր հարաբերությունները, և սա մի ճանապարհ է, որը գնում է միայն առաջ: Ցանկանում եմ նշել, որ ընդունված համաձայնագրում մենք ընդգծել ենք, որ ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»,- հայտնել է Ստրայումանը` հավելելով, որ քաղաքական հարաբերությունների կողքին կարևոր են նաև տնտեսական և առևտրային գործոնները, ինչպես նաև սովորական քաղաքացիների միջև հարաբերությունները: Նա համոզմունք է հայտնել սկսված բարեփոխումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

Հիշեցնելով, որ ԵՄ գործընկեր պետություններից մեկի` Մոլդովայի հետ արդեն գործում է ոչ վիզային ռեժիմը, Լատվիայի վարչապետը նշել է, որ այս ուղղղությամբ ակտիվ աշխատանքներ են տանում Վրաստանն ու Ուկրաինան, և եթե վերջիններս կատարեն բոլոր պայմանները, ապա տարվա վերջին Եվրոպական հանձնաժողովը կկարողանա ընդունել որոշում այդ երկրների հետ ևս ոչ վիզային ռեժիմ հաստատելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]