Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելգիան վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման իր դիրքորոշումը

Բելգիան վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բրյուսելի որդեգրած դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միշելը խոսել է բելգիական La Libre պարբերականին տված հարցազրույցում: «Մեր դիրքորոշումը մշտապես հստակ է եղել: Հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, և այս հարցում տարակարծություն լինել չի կարող»,- ասել է Բելգիայի վարչապետը:

1998թ. մարտի 26-ին 48 կողմ և 9 ձեռնպահ ձայներով Բելգիան ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված մեծագույն ոճրագործությունը որպես Ցեղասպանություն է ճանաչել աշխարհում երկու տասնյակից ավելi պետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]