Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ասկերանի շրջանի Խաչմաչ և Շոշ գյուղերում բացվել են համայնքային կենտրոններ

Ասկերանի շրջանի Խաչմաչ և Շոշ գյուղերում բացվել են համայնքային կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Խաչմաչ և Շոշ գյուղերի համայնքային կենտրոնների բացման հանդիսավոր արարողություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուծված կենտրոնների շահագործմանը նվիրված միջոցառումներին մասնակցել են նաև հիմնադրամի՝ տարբեր երկրների տեղական կենտրոնների ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Հնչած ելույթներում համայնքի բնակիչներն իրենց երախտիքի խոսքն են հղել բարերաներին՝ գեղեցիկ ու հարմարավետ շենքերի համար և խոստովանել, որ կենտրոնների գործարկումը նոր ռիթմ կհաղորդի համայնքային կյանքին: Կարևորելով հատկապես գյուղերում իրականացվող հիմնադրամի ծրագրերը՝ բնակիչների ու բարերարների կողմից ընդգծվել է, որ դրանք նպաստում են գյուղերի զարգացմանն ու կանխում երիտասարդների արտահոսքը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության այս համատեղ ծրագրի շրջանակներում Արցախի տարբեր համայնքներում  արդեն շահագործվել է 7 համայնքային կենտրոն, նախատեսվում է կառուցել ևս 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]