1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում 11-ամյա երեխան քոլեջն ավարտել է երեք դիպլոմով

ԱՄՆ-ում 11-ամյա երեխան քոլեջն ավարտել է երեք դիպլոմով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչ Տանիշիկ Աբրահամը Սակրամենտոյի քոլեջն ավարտել է 11 տարեկանում: Նա ստացել է American River College-ի կրտսեր մասնագետի երեք դիպլոմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տղան սովորել է մաթեմատիկա, բնական գիտություններ և օտար լեզու:

Աբրահամը «Թվիթերի» էջում նշել է հիանալի իմքնազգացողության մասին, քանի որ ավարտել է իր առաջին «մանկական քայլերը» մեծ նպատակի ճանապարհին: Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա նա կդառնա դոկտոր և բժիշկ-հետազոտող, Նոբելյան մրցանակակիր և ԱՄՆ նախագահ: Այժմ տղան մտադիր է ուսումը շաունակել բակալավրիատում:

Տանիշիկ Աբրահամը հայտնի է դարձել 2014-ին, երբ դարձել է միջնակարգ դպրոցի ամենաերիտասարդ շրջանավարտներից մեկը: Այդ ժամանակ նա շնորհավորական նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]