Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջենիֆեր Լոպեսի կազմվածքը հաղթել Է հայտնիների գեղեցկության վարկանիշում

Ջենիֆեր Լոպեսի կազմվածքը հաղթել Է հայտնիների գեղեցկության վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան US Weekly հանդեսը երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի մարմինը լավագույնն Է ճանաչել աստղերի շրջանում եւ նրա լուսանկարը զետեղել Է նոր համարի շապիկին, որը վաճառքի կհանվի մայիսի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության կայքում:

Հանդեսում նաեւ հրապարակվել Է 45-ամյա Լոպեսի հետ հարցազրույցը, որտեղ նա պատմում Է իր գեղեցկության գաղտնիքների մասին: «Ես առողջ կենսակերպ եմ վարում եւ միշտ փնտրում եմ այն, ինչն ինձ կօգնի այն լավացնել»,-հայտարարել Է դերասանուհին:

Լոպեսը նաեւ նշել Է, որ ջանում Է ազատ ժամանակը նվիրել իր երեխաներին՝ յոթնամյա երկվորյակներ Մաքսին եւ Էմմային:

Ընդամենը գեղեցիկ մարմին ունեցող աստղերի վարկանիշում տեղ Է գտել 18 մարդ, սակայն նրանց անունները հրատարակության կայքում չեն ճշտվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]