Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առկա է բանակցային նոր ձևաչափի որոնման խնդիրը. Ալեքսանդր Մարկարով

Առկա է բանակցային նոր ձևաչափի որոնման խնդիրը. Ալեքսանդր Մարկարով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից ի վեր  Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա է բանակցային նոր ձևաչափի որոնման խնդիրը: «Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը և Եվրամիության երկրները պետք է որոշեն այն ձևաչափը և խնդիրների սահմանները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը և հավելեց, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել բանակցել նոր համաձայնագրի վերաբերյալ, որը կարող է լինել ավելի սահմանափակ, քան նախորդ բանակցային գործընթացի ժամանակ:

Նա նշեց, որ 2013 թվականին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո եվրոպական գործընկերների մոտ անհրաժեշտություն է առաջացել ձևափոխել Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ ունեցած  դիրքորոշումը: «Եվրամիությունը Արևելյան գործընկերության բոլոր երկրներին դիտարկում էր գրեթե նույն տեսանկյունից: Սակայն հետագայում պարզվեց, որ իրականությունը շատ ավելի բազմազան է իրենց դոգմատիկ մոտեցումների համեմատ, ինչը պահանջեց ԵՄ-ից վերանայել համագործակցային տեսլականը և մշակել ավելի կատարելագործված համագործակցային մոդելներ»,-շեշտեց Մարկարովը: Քաղաքագետը հավելեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև սկզբնական շրջանում կարող է կնքվել մարդու իրավունքներին, ժողովրդավարացմանը կամ կառավարման ոլորտի բարելավմանը վերաբերող համաձայնագիր, որի տնտեսական մասով առկա է բանակցային նոր ձևաչափի որոնման խնդիրը`հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:  

Ռիգայում մայիսի 21-22-ը կկայանա Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Նախատեսվում է, որ դրա ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն նոր համաձայնագիր: Մինչ այդ նախորդ տարի կողմերն անցկացրել են խորհրդատվական հանդիպումներ` քննարկելով համագործակցության ոլորտներն ու ձևաչափերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]