Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/12. Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» հայտնվել է վարկանիշային աղյուսակում

Երևանյան բեսթսելեր 3/12. Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» հայտնվել է 
վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «Սասնա Ծռեր»-ը: Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» ինը ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ, որը կատարել է Աիդա Չարխչյանը:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության. Տաղեր» ժողովածուն:

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի և «Անտարես»-ի վերահրատարակությամբ համապատասխանաբար երրորդ և չորրորդ հորիզոնականներում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ.: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմբոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:

Գրիգոր Նարեկացու` այս անգամ «Նահապետ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն վեցերորդն է:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Ութերորդ տեղում է Ջորջ Օրուելի  «1984» վեպը: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  Գրողի մեկ այլ՝ «Անասնաֆերմա» ստեղծագործությունն իններորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վեպը եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այն նախապատերազմական, պատերազմական շրջանի, ետպատերազմյան Գերմանիայում և Եվրո­պա­յում մարդու երկվության, բարքերի անկման, մարդկային հասարա­կու­թյան վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործա­նա­րար ազդեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտ­ված մարդկությանը պատուհասած մեծ արհավիրքի՝ Երկրորդ աշխար­հա­մարտի հասունացման, ընթացքի և ավարտի համայնապատկերը և անհատի ու հասարակության բարոյական արժեքների անկումը այդ համայնապատկերի վրա:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 * «Սասնա Ծռեր»  Էդիթ Պրինտ 25
2 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության. Տաղեր»

Զանգակ 18
3 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Էդիթ Պրինտ 18
4 -3

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 16
5 -1

Քրիս Բոհջալյան

«Ավազե ամրոցիաղջիկները»

Ծիծեռնակ 15
6 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նահապետ 9
7 *

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առ Պրինտ 9
8 *

Ջորջ Օրուել

«1984» 

Անտարես 8
9 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 8
10 նոր

Գյունթեր Գրաս

«Թիթեղյա թմբուկը»

Անտարես 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]