Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարության հինգ տասնյակից ավելի աշխատակիցներ դարձան արյան դոնոր

Արդարադատության նախարարության հինգ տասնյակից ավելի աշխատակիցներ 
դարձան արյան դոնոր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության համակարգում աշխատող հինգ տասնյակից ավելի աշխատակիցներ Շուշիի ազատագրման օրը տոնելու յուրահատուկ տարբերակ էին գտել: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ նրանք Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում մասնակցեցին արյունատվության ակցիայի: Արյունատվության ակցիային նախորդեց զարկերակային ճնշման, սրտի աշխատանքի և այլ ցուցանիշներ ստուգող հետազոտությունը, որից հետո կենտրոնի աշխատակիցներն արյուն վերցրեցին մասնակիցներից:

Արյուն հանձնելուց հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն շատ լավ է զգում:

«Այս գաղափարն առաջին անգամ չէ, որ Արդարադատության նախարարության համակարգում կյանքի է կոչվում: Մենք համակարգով որոշեցինք, որ այն կամավորները, ովքեր պատրաստ են արյուն հանձնել, այս տոնական օրը՝ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրության օրը, ոչ միայն արձանագրեն այն որպես մեր տոնացույցի կարևորագույն տոն, այլև փորձեն ինչ-որ բան անել»,-նշեց նա:

Նախարարը համոզված է՝ հայրենասիրությունը տոնը նշելով և ուրախանալով չէ միայն: «Դա բավականին քիչ է, պիտի կարողանաս տոնին նաև ինչ-որ իմաստ հաղորդել: Փորձեցինք իմաստ հաղորդել, ինչ-որ բան անել, ընդհանուրին նվիրաբերել: Կարծում եմ, նախաձեռնությունը հետաքրքիր է, կշարունակենք: Համակարգից 50-55 մարդ պատրաստակամություն հայտնեց այսօր գալ և դոնոր դառնալ»,-նշեց նա: 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախարարության աշխատակիցների հետ այցելեց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` մասնակցելու արյան անհատույց դոնորությանը: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]