Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նեպալին օգնելու են եկել ԱՄՆ-ի ծովային հետեւակայինները

Նեպալին օգնելու են եկել ԱՄՆ-ի ծովային հետեւակայինները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալ են ժամանել ԱՄՆ-ի զինծառայողներ եւ փրկարար ծառայության ինքնաթիռներ, որոնք կօգնեն մարդասիրական բեռները հասցնել անցած շաբաթ ավերիչ երկրաշարժից տուժած երկրի հեռավոր շրջաններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինքնաթիռների անբավարարությունը դժվարացնում էր փրկարար աշխատանքներն աղետի էպիկենտրոնի մերձակայքում: Իսկ այժմ այդ խնդրի լուծմանը կմասնակցեն ԱՄՆ-ի շուրջ հարյուր ծովային հետեւակայիններ եւ չորս ինքնաթիռ:

Բրիգադային գեներալ Փոլ Քենեդիի խոսքով՝ ամերիկացի փրկարարներն ուղարկվելու են երկրի հեռավոր տարածաշրջաններ: «Մենք բերել ենք հումանիտար բեռներ, նախ եւ առաջ՝ վրաններ»,- ասել է նա:

Ինչպես հայտնել են Նեպալի իշխանությունները, հեռավոր տարածաշրջաններ փրկարարների հասնելուց հետո նրանց կողմից հայտնաբերվող զոհերի թիվը կարող է աճել: Զոհվածների մեծ մասը Նեպալի բնակիչներ են, սակայն, ինչպես հաղորդվում է, շուրջ 100 մարդ զոհվել է հարեւան Հնդկաստանում, Չինաստանում եւ Բանգլադեշում:

Մայիսի 3-ին Նեպալի ոստիկանությունը հրապարակել է այն օտարերկրացիների ցուցակը, ովքեր զոհվել են կամ վերքեր ստացել: Տուժածների շրջանում առավել մեծ թիվ են կազմում Հնդկաստանի քաղաքացիները՝ 39 զոհված եւ 10 վիրավոր:

Նեպալում Եվրամիության դեսպան Ռենսիե Տեերինկն ավելի վաղ ասել է, որ անհայտ է մնում ԵՄ-ի երկրների շուրջ հազար քաղաքացիների գտնվելու վայրը:

7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արեւմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչեւ 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ:

Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետից զոհվածների թիվը գերազանցել է 7 հազարը, եւս ավելի քան 14,2 հազար մարդ վերքեր է ստացել: Նեպալի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավերվել է 140 հազար բնակելի շենք, վնասվել է եւս ավելի քան 140 հազար շինություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]