Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի նորածին արքայադստեր պատվին մետաղադրամներ են հատել

Մեծ Բրիտանիայի նորածին արքայադստեր պատվին մետաղադրամներ են հատել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թագավորական դրամահատարանը ներկայացրել Է հինգ ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով հուշամետաղադրամներ ի պատիվ արքայադստեր, որին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ծննդաբերել Է մայիսի 2-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մետաղադրամների տրամագիծը 38 միլիմետր Է: Վաճառքի են հավնել 40 գրամ քաշով 400 մետաղադրամներ, որոնք պատրաստված են 22-կարատանոց հարգի (0,916) ոսկուց, դրանց թողարկագինը կկազմի 1800 ֆունտ ստեռլինգ: Շուրջ 28 գրամ քաշով եւս 9500 մետաղադրամներ պատրաստված են արծաթից, դրանց թողարկագինը 80 ֆունտ ստեռլինգ Է:  

Երկու մետաղադրամների դիմերեսին դրոշմված Է Եղիսաբեթ Բ թագուհու դիմանկարը: Դարձերեսին, որի դիզայնը կատարել Է նկարիչ Ջոն Բերգդալը, թագավորական իշխանության նշաններն են եւ «Քեմբրիջի արքայազն եւ արքայադուստր», «Ի պատիվ երկրորդ երեխայի ծննդյան» մակագրությունները:

Բացի դրանից, 2015 արծաթե պենիներ կնվիրեն այն երեխաներին, որոնք ծնվել են փոքրիկ արքայադստեր ծննդյան օրը:    

Սա արդեն երկրորդ անգամ Է, երբ Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը տոնել Է թագավորական ընտանիքի անդամի ծնունդը՝ ընտանիքի պաշտոնական հավանությամբ, գրել Է The Daily Mail-ը: 2013 թվականին թողարկվել Է հինգֆունտանոց արծաթե դրամ ի պատիվ արքայազն Ջորջի ծննդյան: Դրա տասհազարանոց թողարկաքանակը վաճառվել Է ընդամենը մի քանի օրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]