Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում բացվում է Հայրենական մեծ պատերազմին նվիրված ֆիլմերի փառատոնը

ՄԱԿ-ում բացվում է Հայրենական մեծ պատերազմին նվիրված ֆիլմերի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքում մայիսի 4-ին բացվում է Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմերի փառատոնը՝ նվիրված Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, մինչեւ մայիսի 8-ը Ազգերի պալատի կինոսրահում կցուցադրվեն կինեմատոգրաֆի դասականներ դարձած «Թռչում են կռունկները» (1957), «Մարդու ճակատագիրը» (1959), «Նրանք մարտնչում էին հայրենիքի համար» (1975), գեղարվեստական ժապավենները, «Սովորական ֆաշիզմ» նշանավոր վավերագրական ֆիլմը, ինչպես նաեւ վերջին տարիներին թողարկված ֆիլմեր, այդ թվում՝ «Սպիտակ վագրը», «Բրեստի ամրոցը», «Ստալինգրադ» եւ «Մշուշում»:

Կինոփառատոնն անցկացվում է Բելառուսի եւ Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դրա հանդիսավոր բացմանը ելույթ կունենան ՄԱԿ-ի բաժանմունքին եւ Ժնեւում միջազգային այլ կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը, Բելառուսի նրա պաշտոնակից Միխայիլ Խվոստովը, ՄԱԿ-ի Ժնեւի կենտրոնակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Միքայել Մելլերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]