Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արարատի մարզում նվազել են արտակարգ դեպքերը

Արարատի մարզում նվազել են արտակարգ դեպքերը

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի տարածքում 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է 130 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել են հինգ եւ մարմնական վնասվածք ստացել 58 մարդ:

Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտակարգ դեպքերը նվազել են 54-ով, վիրավորների թիվը` 36-ով, զոհերի թիվն աճել է երկուսով:

Առաջին եռամսայակի ընթացքում գրանցված դեպքերից 70-ը տեխնածին են, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 54 տոկոսը: Դրանց հետեւանքով զոհվել է հինգ մարդ եւ վիրավորվել` 18: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են 61-ով:

Նկատելի է, որ նախորդ տարի հրդեհների դեպքերը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 32-ով` հասնելով  61-ի: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, այրվել է գույք կամ կուտակված անասնակեր: Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել են չորս մարդ, վիրավորներ չեն եղել:

Մարգարյանը նշեց նաեւ, որ նախորդ տարվա ընթացքում սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի թիվը հասել է 60-ի, որոնց ընթացքում զոհեր չեն գրանցվել, վիրավորվել են 40 մարդ: Սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերն աճել են ութով: 

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]