Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ի նախագահը դատապարտել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումները

ԵԱՀԿ-ի նախագահը դատապարտել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը դատապարտել է վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի արեւելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները եւ կոչ է արել ուժեղացնել հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությանը:

Դաչիչը, մասնավորապես, լուրջ անհանգստություն է հայտնել «արգելված ծանր սպառազինության օգտագործման, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Շիրոկինոյի շրջանում մարտերի ինտենսիվության, մեծանալու» կապակցությամբ, ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ԵԱՀԿ-ի նախագահը պահանջել է, որ հակամարտության բոլոր կողմերն անվերապահորեն պահպանեն հրադադարի ռեժիմը, դադարեցնեն ռազմական բոլոր գործողությունները եւ իրագործեն Մինսկի համաձայնագրի բոլոր դրույթները, ներառյալ ծանր սպառազինության հետքաշումը:

«Ներկայում դրանք անհրաժեշտ պայմաններ են, որպեսզի կարգավորման քաղաքական գործընթացը թափ առնի, եւ ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ այդ ուղղությամբ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը»,- Դաչիչի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]