Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սուրբ Խաչի Երևման տոնին Սարակապի «Սբ Աստվածածին» եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ

Սուրբ Խաչի Երևման տոնին Սարակապի «Սբ Աստվածածին»  եկեղեցում 
մատուցվեց սուրբ պատարագ

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Խաչի Երևման տոնին Շիրակի մարզի Սարակապ համայնքի Սբ Աստվածածին  եկեղեցում թեմակալ առաջնորդի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ:

 Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի  նախկին  Բոզդողան ներկայիս Սարակապ գյուղը հայտնի  է իր 6-7-րդ դդ. Սբ Աստվածածին եկեղեցով: Եկեղեցին, որը եզակի է իր կառուցվածքով՝ խաչաձև, գմբեթավոր, ունի նաև նույնքան հետաքրքիր պատմություն: Երկար տարիներ այն եղել է հողի տակ մինչև գյուղի հովիվներից մեկը հոտն արածեցնելու ժամանակ նկատում է գմբեթի ծայրը:  Միայն 13-րդ դարում տարածքի փորման ու մաքրման աշխատաքներից հետո, ոչ միայն  հայտնաբերվում է 6-րդ դարի կառույցը, այլ նաև եկեղեցու քահանայի գերեզմանը: Սարակապցիների պատմելով՝ եկեղեցու տարածքում կան այլ գերեզմաններ ևս: Սրանով  եկեղեցու հրաշք-պատմությունները չեն ավարտվում: Խորհրդային տարիներին, երբ մյուս եկեղեցիների նման այս եկեղեցին էլ վերածվում է պահեստի, պահեստում աշխատող  գյուղացին մի անգամ երազ է տեսնում, Աստծո տեսիլքը հրամայում է մաքրել եկեղեցին: Վերջինս էլ ոչ միայն մաքրում է, այլ նաև կառույցն իր նախնական տեսքին ՝ բերում:

Թեմի առաջնորդ Միքայել սրբազանն իր խոսքում սարակապցիներին կոչ արեց ավելի ուշադիր լինել այն հարստության նկատմամբ, ինչ ունեն: Բոլոր համայնքները չէ, որ ունեն  եկեղեցի, այն էլ 6-րդ դարի նման կառույց: Մինչդեռ թեմակալ առաջնորդի առաջին՝ 2006 թվականի այցից հետո, այստեղ ոչինչ չի փոխվել, ինչը սրբազանը  վերագրեց գյուղացիների անտարբերությանը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար  Արծրուն Խաչատրյանը,   կառույցը հին է և պատմամշակութայն արժեք ներկայացնող կառույցների ցանկում է: Այդ է պատճառը, որ համայնքը՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում, առանց համապատասխան կառույցի թույտվության հիմանորոգում իրականացնել չի կարող: Միակ ելքն այս դեպքում կլինի եկեղեցու ոչ թե հիմնանորոգումը, այլ պահպանումը, որն իր մեջ կներառի նաև ծածկի կառուցում՝  կանխելով  փլուզումները:

 Եկեղեցին վերջին  անգամ վերանորոգվել է 1887 թվականին և այսօր ունի վերականգնման խիքստ կարիք՝ հիմանականում տանիքի հատվածում:

Սարակապի համայնքապետարանը պատրաստ է համայնքի սուղ միջոցներից գումար հատկացնել  գյուղի հնագույն եկեղեցու վերականգման համար:  Այդ նպատակով համայնքը 1 մլն դրամ իր բյուջեից կհատկացնի, աշխատանքերի իրականացմանը կաջակցի նաև գյուղացիներից մեկը, ով եկեղեցու խաչի քավորն է: Համայնքի ղեկավարն այդ խոստումը տվեց նաև թեմի առաջնորդին՝ վստահեցնելով, որ նրա հաջորդ այցին եկեղեցին արդեն ավելի բարվոք վիճակում կլինի: Սարակապցիները թեմակալ առաջնորդին երկար սպասեցնել չեն տա՝ փաստեց Արծրուն Խաչատրյանը :

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am