Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«ԲՄՎ»-ն ընկել է Արտաշատի ջրանցքը

«ԲՄՎ»-ն ընկել է Արտաշատի ջրանցքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 4-ին, ժամը 04.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքով անցնող ջրանցքն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատյան փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 329 և «ՈՒԱԶ» մակնիշի 34 VZ 504 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արտաշատի ջրանցքը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]