Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրի նոր ձայնասկավառակը հասանելի է երկրպագուներին

Շառլ Ազնավուրի նոր ձայնասկավառակը հասանելի է երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ,  4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը ծննդյան 91-րդ տարեդարձին ընդառաջ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին: Ամենահայտնի հայն աշխարհում նոր ալբոմ ձայնագրեց, որը մայիսի 4-ից հասանելի է հանրությանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ paris-normandie.fr կայքը տեղեկացնում է, որ «Encores»-ը երգչի 51-րդ ալբոմն է: 12 երգ ներառող նոր ձայնասկավառակում ամփոփվում է Ազնավուրի հավերժական երիտասարդությունը, ուժեղ բնավորությունը՝ խառնված ուրախությամբ, պարզությամբ և անմեղությամբ: Ավելի վաղ համացանցում հասանելի էր դարձել ձայնասկավառակի «Avec un brin de nostalgie» երգը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում:

 Երգերից մեկը՝


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]