1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ: ԼՂՀ-ում իրենց քաղաքացիական պարտքն է կատարել ընտրողների 70,6 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից, ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնեց, որ լրացուցիչ ցուցակներով ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ ԼՂՀ 102 հազար 034 քաղաքացի, նրանցից քվեարկությանը է մասնակցել 72 հազար 039-ը:

«Թիվ մեկ ընտրատարածքում ընտրության մասնակցելու իրավունք ունեցող 9329 քաղաքացիներից ընտրատեղամաս է գնացել 6107-ը: Թիվ 2 ընտրատարածքում 9463 քաղաքացիներից ընտրության է մասնակցել 6479-ը: Թիվ 3 ընտրատարածքում`9360-ից 6370-ը, թիվ 4 ընտրատարածքում 8928 քաղաքացիներից ընտրության է մասնակցել 5706-ը, թիվ 5 ընտրատարածքում 8556-ից 6589-ը, թիվ 6 ընտրատարածքում 8888 հոգուց 6864-ը, թիվ 7 ընտրատարածքում 8912 հոգուց 6259-ը, թիվ 8 ընտրատարածքում 8796 հոգուց 6245 մարդ, թիվ 9 ընտրատարածքում 8686 հոգուց 6160-ը, թիվ 10 ընտրատարածքում 10651-ից 7465-ը, թիվ 11-ում 9637-ից 7260 մարդ: Երեւանում լրացուցիչ ցուցակով 831 քաղաքացուց ընտրություն է կատարել 575-ը»,- ասաց Արզումանյանը` հավելելով, որ ԿԸՀ-ն տարածքային տեղամասերից գրավոր դիմում բողոքներ չի ստացել: ԿԸՀ-ն 3 բողոք է ստացել, որոնցից 2-ը կարգավորվել է հօգուտ դիմողի 3-րդ դիմումը քննարկման փուլում է:

ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրություններն անցկացվում են ԼՂՀ Սահմանադրության եւ այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած նոր ընտրական օրենսգրքի հիման վրա: Այս ընտրություններին մասնակցում են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: Խորհրդարանում մանդատի համար պայքարում են «Ազատ հայրենք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Խաղաղություն եւ զարգացում», «Շարժում-88» եւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունները:

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում առաջին անգամ ԱԺ ընտրություններ են անցկացվել 1991թ. դեկտեմբերի 28-ին, վերջինը՝ 2010թ. մայիսի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]